«Երևան մոլում» բացվել է Tom Tailor գերմանական հագուստի բրենդային խանութը

«Երևան մոլում» բացվել է Tom Tailor գերմանական հագուստի բրենդային խանութը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին «Երևան մոլում» բացվել է գերմանական Tom Tailor բրենդային հագուստի խանութը: Այն գտնվում է առևտրի կենտրոնի երկրորդ հարկում:

Խանութում ներկայացված է տղամարդկանց, կանանց և մանկական հագուստի տեսականի, ինչպես նաև աքսեսուարներ: Բացի այդ, Tom Tailor-ում կարող եք գտնել Tom Tailor Denim ջինսե հագուստ, ինչպես նաև վերամշակված նյութերից պատրաստված հագուստի շարք թե տղամարդկանց, թե կանանց համար:

Tom Tailor բրենդն ունի մոտ 60 տարվա պատմություն. այն հիմնվել է գերմանական Համբուրգ քաղաքում՝ 1962 թվականին: Ավելի քան քառորդ դար ընկերությունը կրել է Henke & Co. անվանումը, իսկ մեզ հայտնի անունով սկսել է հանդես գալ 1989 թվականից:

Գերմանական ճշտապահությամբ և որակով առանձնացող բրենդն առաջարկում է դասական և ժամանակակից թեթև հագուստ, որը պարզ, հարմար և ոճային լուծումներ է տալիս ինչպես գործնական, այնպես էլ առօրյա կյանքում:

Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ բրենդն ընտրել է ոչ թե կարճաժամկետ ստեղծարարությունը, այլ ժամանակի փորձությանը դիմացող և միշտ արդիական ոճը՝ համադրելով այն ժամանակակից լուծումների հետ. կարճ ասած՝ ստեղծում է նորը՝ չստեղծելով նորը:

Tom Tailor բրենդի մյուս սկզբունքներից է բարձր որակի ապահովումը հասանելի գներով: Հենց դա է, որ առանձնացնում է բրենդը ժամանակակից շուկայում:

Tom Tailor-ը մարդակենտրոն բրենդ է, որը կարևորում է իր հաճախորդների ցանկություններն ու պահանջները՝ տարիներ շարունակ հաջողությամբ բավարարելով դրանք: Բրենդի հագուստն օգնում է մարդկանց ինքնարատահայտվել՝ լինելով այնպիսին, ինչպիսին նրանք կան, կամ ստեղծելով այն կերպարները, ինչպիսին նրանք կցանկանան:

Որակից, արժեքից և ոճից զատ, բրենդը շեշտը դնում է նաև բազմազանության և ներառականության վրա: Tom Tailor-ն առաջարկում է ոչ միայն գույների, ձևերի և պրինտերի բազմազանություն, որոնք, ի դեպ, կատարյալ կերպով համադրվում են, այլ չափսերի հարմար սանդղակ, որպեսզի ցանկացած կազմվածքի տեր հաճախորդ կարողանա գոհ ու երջանիկ դուրս գալ խանութից՝ գտնելով այն, ինչ փնտրում էր:

Tom Tailor հագուստով դուք միշտ հագնված կլինեք տեղին՝ համապատասխանելով թե գործնական հանդիպման, թե առօրյա զբոսանքի, թե սրճարանում ընկերական հավաքույթի դրեսկոդերին:

Բրենդն ունի հարյուրավոր խանութներ ամբողջ աշխարհում, տասնյակ խանութներ ԱՊՀ երկրներում և այժմ պաշտոնապես ներկայացված է նաև Հայաստանում՝ «Երևան մոլում» (հասցե՝ Արշակունյաց 34):

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---