Էրդողանին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել![]() 28 դեկտեմբերի 2022 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այդ մասին նա ինքն է հայտարարել, գրում է ՌԻԱ Նովոստին Anadolu գործակալությանը հղումով։ Նշվում է, որ Էրդողանն առաջադրվել է «ՌԴ և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար»։ «Ես հայտ եմ ներկայացրել։ Այլ երկրներից ևս հայտեր կլինեն»,- հավելել է Շենթոփը։ Էրդողանը մշտապես հայտարարում է, որ պատրաստ է կազմակերպել ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, ինչը թույլ կտա հաղթահարել ուկրաինական ճգնաժամը։ Մարտին Ստամբուլում տեղի է ունեցել ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Հունիսի 22-ին Թուրքիայի և ՄԱԿ աջակցությամբ համաձայնեցվել է ցորենի շուրջ գործարքը ՌԴ և Ուկրաինայի միջև։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |