Փարիզում ցույցի են դուրս եկել՝ հաջակցության շրջափակման մեջ գտնվող արցախցիների

Փարիզում ցույցի են դուրս եկել՝ հաջակցության շրջափակման մեջ գտնվող արցախցիների

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի դիմաց, տեղի է ունեցել ցույց՝ հաջակցության շրջափակման մեջ գտնվող արցախցիների:

Ցույցը նպատակ ուներ ուշադրություն հրավիրելու Ադրբեջանի անօրինական շրջափակման հետևանքով մարդկանց հասցված վնասների վրա, գրում է «Առավոտը»։

Ցուցարարները հնչեցրել են տարբեր կարգախոսներ՝ բարձրացնելով Իլհամ Ալիև-Ռեջեփ Էրդողան (Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ) կործանարար միության հարցը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ադրբեջանամետ կեցվածքը, որոշակի հիվանդություններ ունեցող արցախցիների և այն երեխաների խնդիրը, որոնք մանկական Եվրատեսիլի ավարտից հետո մնացել են Հայաստանում:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---