Ադրբեջանցի վերլուծաբան․ Շրջափակումը «ամրապնդում է հայերի այն պնդումները, որ Բաքուն իրենց անվտանգությունը չի ապահովի»![]() 28 դեկտեմբերի 2022 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Վերլուծաբանները շարունակում են քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է «Ամերիկայի ձայնը»։ Վերլուծաբան Ջոշուա Կուցերան Eurasianet-ին հարցազրույցում, անդրադառնալով միջանցքի շրջափակմանը, մեջբերել է Միջազգային ճգնաժամային խմբի ադրբեջանցի վերլուծաբան Զաուր Շիրիևի խոսքերը, ըստ որոնց՝ «յուրաքանչյուր նոր էսկալացիա, ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական, ավելի է խորացնում 2020 թվականի պատերազմից մնացած թարմ վերքերը»։ Շիրիևն ընդգծել է, որ այս համատեքստում շրջափակումը «չափազանց անարդյունավետ քայլ է, որն «ամրապնդում է հայերի պնդումները, թե Ադրբեջանին ինտեգրվելու դեպքում Բաքուն իրենց պաշտպանություն և անվտանգություն չի ապահովի», գրում է «Ամերիկայի ձայնը»։ Կուցերան մեջբերում է նաև Միջազգային ճգնաժամային խմբի հայազգի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանին, ըստ որի՝ խաղաղապահները գտնվում են ճգնաժամի կենտրոնում, և նրանց քննադատում են տարբեր կողմերից. Լեռնային Ղարաբաղի հայերը ակնկալում են, որ խաղաղապահները ցրեն ճանապարհը այն փակողներից, իսկ ցուցարարները խաղաղապահների առաքելության հետ կարող են կապել այլ հույսեր: Վարդանյանն ընդգծում է, սակայն, որ առանց խաղաղապահների իրավիճակը կարող է վատթարանալ Վերլուծաբան Թոմաս դե Վաալը թվիթերյան գրառման միջոցով նշել է, որ լարվածությունն այդպես էլ չի նվազել: «Բաքվի և Մոսկվայի միջև, անշուշտ, բանակցություններ են ընթանում Լաչինի ճանապարհի օգտագործման շուրջ, ուր Ադրբեջանը պահանջում է ավելի շատ թափանցիկություն, թե ով կարող է օգտվել ճանապարհից և ինչ տեղափոխել», գրում է դե Վաալը: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատել է ռուսական կողմին անգործության համար, սակայն այս ուղերձը բացասական արձագանքի է արժանացել Մոսկվայի կողմից։ Իր գրառման մեջ Քարնեգի կենտրոնի վերլուծաբանը նկատել է, որ ավելի լայն համատեքստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչև ընթացիկ տարվա վերջ փորձում էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել՝ ձգտելով Ղարաբաղն այս ճանապարհով հռչակել Ադրբեջանի մաս: Ըստ դե Վաալի, սակայն, դա տեղի չունեցավ, իսկ հայկական կողմը, վերլուծաբանի կարծիքով, ջանքեր է գործադրում խաղաղ գործընթացին զուգահեռ բանակցություններ վարել ԼՂ-ի և այստեղ բնակվող ժողովրդի երաշխիքների շուրջ։ Նա ակնարկել է, որ ԵՄ-ն նույնպես օգտագործում է նույն բառապաշարը: Սակայն, ինչպես նկատել է դե Վաալը, վերջին 2 տարիների փորձը ցույց է տալիս, որ երբ հայկական կողմը փորձում է ժամանակ շահել, Բաքուն դիմում է հարկադրման քաղաքականությանը կամ ուժի կիրառման, որը հանգեցնում է անվստահության շարունական խորացմանն ու բռնությանը: Իսկ այդ ընթացքում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը թվիթերյան գրառման միջոցով կողմերին կոչ է արել «կարգավորել ընթացիք հարցերը երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը միջանցքով, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա հումանիտար բացասական ազդեցությունից»։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |