Հայաստանում տեղի է ունենում առաջին բաց ոչ պաշտոնական ԲարԿեմպ-համագումարը18 ապրիլի 2009 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով բաց ոչ պաշտոնական ԲարԿեմպ-համագումարը, որի նպատակը մասնագետներին, գործարարներին, ուսանողներին, լրագրողներին եւ բլոգերներին համախմբելն է, ինչպես նաեւ նրանց, ովքեր իրենց աշխատանքում օգտագործում են բարձր տեխնոլոգիաներ եւ Ինտերնետ: Ամերիկյան նախագիծն առաջին անգամ է ընթանում Հայաստանում: Հետխորհրդային տարածքում ԲարԿեմպն անցկացվել է Ուկրաինայում, Լատվիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, Վրաստանում, Աբրբեջանում:«Մենք փորձում ենք բացահայտել նոր գաղափարներ, գտնել նոր կադրեր, ծանոթանալ միմյանց հետ, հնարավոր է` համագումարի արդյունքում մշակվեն որոշակի նախագծեր»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանը: Նրա խոսքերով, նպատակային խումբ են համարվում բոլոր այն մասնագիտությունների ներկայացուցիչները, որոնք առօրյա աշխատանքում օգտագործում են ինտերնետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոչ պաշտոնական համագումարին ներկայացնում է հասարակայնության հետ աշխատանքի նոր web-գործիքներ: «Մենք մշակել ենք շատ հետաքրքիր գործիքներ, որոնք դեռ չեն ներկայացվել հասարակությանը: Շնորհանդեսից առաջ եւ հետո մենք կփորձենք ստուգել ներկաների արձագանքը»,- նշել է նախագծի մշակման աշխատանքային խմբի համակարգող Հայկ Աքարմազյանը: Նա նաեւ ընդգծել է, որ կուսակցության շնորհանդեսի ժամանակ ոչ մի քաղաքական գովազդ կամ քաղաքական գործընթացների մասին տեղեկատվություն չի լինելու: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |