Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին․ Մտահոգված է կուսակցությունների առաջնորդների հայտարարությամբ29 դեկտեմբերի 2022 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին՝ խորը մտահոգությունը հայտնելով «Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժերի կողմից Ադրբեջանի դեմ կողմնակալ և զրպարտիչ արշավի առթիվ, որը չի արժանանում ֆրանսիական կառավարության անհրաժեշտ հակազդեցությանը»։ Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» (Le Monde) օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և ՀՀ անվտանգությունը երաշխավորելու համար։ Նոտան դեկտեմբերի 28-ին փոխանցվել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին, գրում է Haqqin.az-ը։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, «Ադրբեջանի հասցեին այդ անհիմն մեղադրանքները ոչ այլ ինչ են, քան նկրտում Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։ Կուսակցությունների ղեկավարները բաց նամակում ոկչ են արել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին Դատապարտել Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար, Արցախում նախատեսել հումանիտար ներկայություն և Հայաստանին ցուցաբերել անհապաղ տնտեսական օգնություն, հանդիպել Արցախի ներկայացուցիչներին, Հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու հեռանկարով: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |