Փաշինյան․ ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի, լրացուցիչ 4 մլրդ դրամ կուղղվի29 դեկտեմբերի 2022 - 11:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, նշելով, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն կցուցաբերվի և հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում աջակցելու համար աշխատանքային խումբ կձևավորվի։ Աշխատանքային խումբը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Խումբը զբաղվելու է ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկմամբ և անհրաժեշտ հումանիտար աջակցության կազմակերպմամբ, այդ թվում` միջազգային կազմակերպությունների օգնությամբ։ Խմբում կընդգրկվեն առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ՏԿԵ նախարարները և այլ գերատեսչությունների ղեկավարներ։ Վարչապետը նշել է, որ Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվել, իսկ հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական ծանր վիճակում։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |