Վարչապետ․ Անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի տեսանելի գործելակերպը![]() 29 դեկտեմբերի 2022 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Լաչինի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին և ռուս խաղաղապահների գործելակերպին, հայտարարել է, որ ՌԴ–ն ու ռուս խաղաղապահ զորախումբը պետք է հստակ պարզաբանում ներկայացնեն միջանցքի շրջափակման վերաբերյալ։ Նշելով, որ ՌԴ-ն ու խաղաղապահները Լաչինի միջանցքի ու ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման ուղիղ պարտավորություններ են ստանձնել՝ Փաշինյանը հայտարարել է, որ անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի գնալով ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է ու ջատագովը։ «Ո՞րն է իրադրության ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու պլանն ու ճանապարհային քարտեզը։ Եթե ՌԴ–ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում կայունություն ու անվտանգություն ապահովել ԼՂ–ում, կարծում եմ, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ–ի ԱԽ–ում՝ ԼՂ-ում խաղաղապահ զորախմբին ՄԱԿ–ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնելով»,– ասել է Փաշինյանը։ Ըստ նրա՝ բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում` ԼՂ-ում։ Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից ՌԴ խաղաղապահների վերահսկողության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ՝ նկատի ունենալով Փառուխի իրադարձությունները 2022-ի գարնանը, գերեվարումները Խծաբերդում 2020-ի դեկտեմբերին։ Փաշինյանը կառավարության նիստում, նշելով, որ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն կցուցաբերվի և հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում աջակցելու համար աշխատանքային խումբ կձևավորվի։ Photo. AFP ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |