Զախարովա․ Լաչինի միջանցքի համատեքստում ՌԴ խաղաղապահների քննադատությունն անընդունելի է29 դեկտեմբերի 2022 - 15:00 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՌԴ հասցեին հնչող քննադատությանը, հայտարարել է, որ Լաչինի միջանցքում իրավիճակի համատեքստում ՌԴ խաղաղապահների քննադատությունն անընդունելի է՝ Մոսկվան աշխատում է իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ինչ վերաբերում է քննադատությանը Ռուսաստանի, ռուս խաղաղապահ զորակազմի հասցեին, այս իրավիճակում ես դա անընդունելի եմ համարում։ Մենք բազմիցս ենք ասել, որ ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ հողի վրա իրավիճակի կարգավորման համար։ Հրապարակային հանդիմանությունները գործին ոչ մի կերպ չեն օգնում, ավելի վատ իրավիճակներ էլ են եղել։ Աշխատում ենք, որ իրավիճակը բարելավվի»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 29-ի հայտարարությունը՝ Զախարովան ասել է, որ «նման բաներ ասելն ու հայտարարելը նշանակում է, որ ուղղակի չեն ընկալվում հողի վրա առկա իրողությունները»։ «Ինչ-որ մեկը կարո՞ղ է պատասխանատու կերպով ասել, որ առանց խաղաղապահ զորախմբի ավելի լավ կլիներ։ Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է։ Ուստի, կարելի է որքան ասես խոսել այն մասին, որ պետք է բարձրացնել արդյունավետությունը և այլն, և, որ իրավիճակի հանգուցալուծմամբ չեն զբաղվում։ Բայց նման բաներ ասելն ու հայտարարելը նշանակում է, որ ուղղակի չեն ընկալվում հողի վրա առկա իրողությունները»,- ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ՌԴ-ն ու խաղաղապահները Լաչինի միջանցքի ու ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման ուղիղ պարտավորություններ են ստանձնել, հայտարարել է, որ անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի գնալով ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է ու ջատագովը։ «Եթե ՌԴ–ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում կայունություն ու անվտանգություն ապահովել ԼՂ–ում, կարծում եմ, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ–ի ԱԽ–ում՝ ԼՂ-ում խաղաղապահ զորախմբին ՄԱԿ–ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնելով»,– ասել է Փաշինյանը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |