Արցախում 2 նախարար է նշանակվել

Արցախում 2 նախարար է նշանակվել

PanARMENIAN.Net - Արցախում 2 նախարար է նշանակվել․ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել։

Սուրեն Գալստյանը նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

Հրանտ Սաֆարյանը նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարար:

ԱՀ նախագահը նաև հաստատել է կառավարության որոշումը՝ Սուրեն Գալստյանին ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին:

Սաֆարյանը մինչ նշանակումը զբաղեցնում էր ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Ավելի վաղ Սամվել Ավետիսյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար: Նոյեմբերի վերջին 9 նախարար ազատվել է պաշտոնից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---