Պեսկով․ Ղարաբաղում միջազգային խաղաղապահների ներկայության համար պետք է Բաքվի և Երևանի համաձայնությունը![]() 29 դեկտեմբերի 2022 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղարաբաղում միջազգային խաղաղապահների ներկայության համար անհրաժեշտ պայման է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Պեսկովն այդ մասին խոսել է՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ միջազգային խաղաղապահներ գործուղելու գաղափարին։ «Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե լինի երկու կողմի համաձայնությունը, հակամարտության երկու կողմերի, և դա ոչ միայն Հայաստանն է, այլ նաև Ադրբեջանը։ Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մերձավոր դաշնակիցներից մեկն է, իսկ Ադրբեջանը մեր շատ կարևոր և թանկագին գործընկերն է»,-ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա ասել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լաչինի միջանցքի թեման Սանկտ Պետերբուրգում։ «Լաչինի միջանցքի թեման իրոք շատ մանրակրկիտ քննարկվել է Սանկտ Պետերբուրգում, այդ թեմայի շուրջ խոսակցությունները կշարունակվեն։ Մենք իրոք մտահոգված ենք այն լարվածությամբ, որն առաջացել է Լաչինի միջանցքի շուրջ»,-ասել է նա։ Նա հավաստիացրել է, որ «ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու իր ջանքերը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ շփումներում»։ «ՌԴ-ն շարունակում է և մտադիր է հետագայում ևս շարունակել իր միջնորդական ջանքերը, առաջին հերթին կատարելով այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիման վրա»,-ասել է Պեսկովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 29-ի կառավարության նիստում, նշելով, որ ՌԴ-ն ու խաղաղապահները Լաչինի միջանցքի ու ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովման ուղիղ պարտավորություններ են ստանձնել, հայտարարել է, որ անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ՌԴ խաղաղապահ զորախմբի գնալով ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորախմբի ներկայության համոզված կողմնակիցն է ու ջատագովը։ «Եթե ՌԴ–ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում կայունություն ու անվտանգություն ապահովել ԼՂ–ում, կարծում եմ, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ–ի ԱԽ–ում՝ ԼՂ-ում խաղաղապահ զորախմբին ՄԱԿ–ի լրացուցիչ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնելով»,– ասել է Փաշինյանը։ Photo՝ Reuters
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |