Իսրայելի նախագահը հայտնել է, որ Իրանին հավանական ռազմական հարվածի մասին խոսակցությունները «հիմարություն են»18 ապրիլի 2009 - 19:19 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ապրիլի 16-ին ընդունել է Ջորջ Միտչելին` ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հատուկ ներկայացուցչին, եւ նրա հետ քննարկել մերձավորարեւելյան քաղաքականության ակտուալ հարցերը:Պերեսը Միտչելին հայտնել է, որ Իրանին հավանական ռազմական հարվածի մասին խոսակցությունները «հիմարություն են», քանի որ իրանական խնդրի լուծումը ոչ ռազմական ոլորտում է գտնվում: Պետության ղեկավարի խոսքով, Իրանին դիմակայելու համար հարկավոր է լայն միջազգային համագործակցություն: Պերեսը նշել է, որ անհրաժեշտ է դիտարկել երկխոսության հնարավորությունը եւ ստուգել, թե ինչպիսին են Թեհրանի ճշմարիտ մտադրությունները: ԱՄՆ Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսն իր հերթին հայտնել է, որ հավանական իսրայելական հարձակումը իրանական միջուկային օբյեկտների վրա վտանգավոր հետեւանքներ կունենա եւ դժվար թե կարող է դադարեցնել ատոմային զենքի ստեղծումը Իրանում, գրում է Newsru.co.il-ը: Ապրիլի 18-ին լոնդոնյան The Times հրատարակությունը հաղորդել է, որ Իսրայելը պատրաստվում է ռազմական հարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներին, չնայած ԱՄՆ առարկությանը: Թերթի հաղորդմամբ, Իսրայելը բազմաթիվ նախապատրաստական միջոցառումներ է իրականացնում նրա համար, որպեսզի պատրաստ լինի հարձակում գործելու` երկրի քաղաքական ղեկավարության կողմից հրաման ստանալու պահից մի քանի օր կամ նույնիսկ ժամ անց: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |