Փաշինյան․ Հուսով եմ՝ Արփինե Սարգսյանը կստանձնի ՆԳ փոխնախարարի պաշտոնը![]() 29 դեկտեմբերի 2022 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորաստեղծ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում տեսնում է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանին։ Այդ մասին նա ասել է նախարարությունում՝ ներկայացնելով աշխատակազմին արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին: «Հույս ունեմ, որ տիկին Արփինե Սարգսյանը կստանձնի Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, ով ներգրավված է եղել ոստիկանության բարեփոխումներում, Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքներում: Շատ կարևորում եմ նոր ձևավորվող նախարարությունում ռազմավարությունները մշակող և իրականացնող թևը, որը տիկին Սարգսյանը, հույս ունեմ, կղեկավարի»,-ասել է Փաշինյանը: Հայաստանում Ներքին գործերի նախարարություն կստեղծվի։ Ազգային ժողովը 67 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքով դադարեցվում է ԱԻՆ-ի գործունեությունը, Փրկարար ծառայությունն ընդգրկվում է ՆԳՆ կազմում։ Նախարարության կազմում կլինեն նաև ոստիկանությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը: Ներքին գործերի նախարարությունը լուծարվել էր 2002-ին, որից առանձնացվել էր ոստիկանությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |