Հայաստանի ողջ տարածքում զինծառայողները մշակութային հուշարձանների մաքրման աշխատանքներ են անցկացնում18 ապրիլի 2009 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ը նշվում է որպես «Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր»: Այդ կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ հանրապետության ողջ տարածքում զինծառայողների կողմից կատարվելու են ճարտարապետական հուշարձանների եւ պատմամշակութային այլ վայրերի մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ: Բացի այդ ամենից, սույն միջոցառումը նպատակ ունի ոչ միայն կարգի բերել ու բարեկարգել հուշարձաններն ու դրանց շրջակա տարածքը, այլեւ կոչված է զինծառայողներին ծանոթացնելու մեր հայրենիքի պատմամշակութային մեծարժեք ճարտարապետական հուշարձաններին, օժանդակելու զինծառայողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը:ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հուշարձանների պահպանության միջազգային օրն արդեն 26 տարի նշում է ապրիլի 18-ին: Այս տարի ԻԿՕՄՕՍ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այն նշվում է «Ժառանգություն եւ գիտություն» նշանաբանով, որը հրատապ է դարձել ՄԱԿ-ի կողմից հռչակված «Աստղաֆիզիկայի միջազգային տարի» 2009թ. նշանաբանի ֆոնի վրա: Հայաստանի Մշակույթի նախարարությունը ԻԿՕՄՕՍ հասարակական կազմակերպության հետ կիրականացնի մի շարք միջոցառումներ` նվիրված Հուշարձանների պահպանության միջազգային օրվան. «Հայաստան` հնագույն աստղաֆիզիկայի երկիրե ֆոտոցուցահանդեսը, «Արարատ» հեռուստաալիքով «Մեծամորի գաղտնիքը» փաստագրական ֆիլմի թողարկումը, որը նկարահանվել է 1968-ին «Երեւան» կինոստուդիայում, 2008-ին կայացած կլոր սեղանի հոդվածների հավաքածուի շնորհանդեսը «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանումը երկրում եւ նրա սահմաններից դուրս» թեմայով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |