Չավուշօղլու․ Լաչինի միջանցքում իրադարձությունները «Հայաստանի համար անկեղծության փորձություն են»![]() 30 դեկտեմբերի 2022 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը, ասել է, թե Լաչինի միջանցքում «վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն են»։ Անկարայում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տարվա ամփոփիչ հանդիպմանը նա անդրադարձել է նաև հայ- ադրբեջանական հարաբերություններին, գրում է «Ազատությունը»։ «Թուրքիան, սերտորեն համերաշխ լինելով Ադրբեջանի հետ, շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ադրբեջանական հողերի հարստությունը շահագործելու փորձն անընդունելի է: Ինչպես ցանկացած այլ հարցում, մենք Ադրբեջանի կողքին ենք», - ասել է Չավուշօղլուն: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |