Պարեկային ծառայությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու![]() 30 դեկտեմբերի 2022 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Ամանորի առթիվ պարեկային ծառայությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին մայրաքաղաքում և պարեկային ծառայության կողմից սպասարկվող մարզերում շուրջօրյա իրականացվելու են ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու, առհասարակ, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ: Առաջնորդվելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով՝ պարեկները հետևողականորեն արձագանքելու են ցանկացած իրավախախտման՝ իրենց լիազորությունների շրջանակում կիրառելով վարչաիրավական ներգործության միջոցներ: ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը կոչ է արել ճանապարհային երթևեկության նկատմամբ դրսևորել պատասխանատու և իրավահարգ մոտեցում՝ գիտակցմամբ, որ յուրաքանչյուրիս սխալը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ: «Կրկին հորդորում ենք ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարել», -նշել է նա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |