Ավինյան․ Տրանսպորտի միասնական տոմսային համակարգը ենթադրաբար կներդրվի 2023-ին![]() 30 դեկտեմբերի 2022 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն, ասուլիսում խոսելով տրանսպորտային ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, ասել է, որ մեկ շաբաթ առաջ մրցույթ է կայացել, որոշվել է միասնական տոմսային համակարգի ներդրման տենդերի հաղթողը և 2023թ., ենթադրաբար, այն պետք է ներդրվի։ Նա հավելել է, որ 2 տարվա ընթացքում տրանսպորտի բարեփոխումը 90 տոկոսով կավարտվի, գրում է Factor.am-ը։ Փոխքաղաքապետը հավաստիացրել է, որ բարեփոխումների որակը բնակչությանը կգոհացնի։ Բարեփոխումները տրանսպորտի ոլորտում միայն ավտոբուսների ձեռքբերումով չեն սահմանափակվում, այլ ենթադրում են նաև միասնական տոմսային համակարգի ներդրում, հարմարեցված կանգառներ և կանգառասրահներ, չվացուցակ, առանձին գծեր տրանսպորտի համար և այլն։ Ավինյանը նաև պատասխանել է հարցին, թե ինչու է ինքը տարեվերջի ամփոփիչ ասուլիս տալիս, ոչ թե քաղաքապետը։ Նա նշել է, որ ներկայացնում է այն ոլորտները, որոնց համար ինքն անձամբ պատասխանատու է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |