Fly Arna-ն թռիչքներ կսկսի դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան![]() 3 հունվարի 2023 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հունվարի 21-ից սկսում է թռիչքներ իրականացնել դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական չորս չվերթ կիրականացվի: Երևանից Մոսկվա թռիչքները կիրականացվեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին։ Հակառակ ուղղությամբ թռիչքներ կիրականացնեն երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Fly Arna-ն թռիչքներ է իրականացնում նաև Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան, Շարմ էլ Շեյխ, Հուրգադա, Սոչի և Թբիլիսի: Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրողն է` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |