Փրայս․ ԱՄՆ-ը կշարունակի գործակցել ՀՀ և Ադրբեջանի հետ՝ հասնելու վերջնական կարգավորման![]() 4 հունվարի 2023 - 13:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը։ Այդ մասին հուվարի 3-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն՝ համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև՝ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ը, Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը նպաստելու՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար», - ասել է Փրայսը, գրում է «Ազատությունը»։ Նա հիշեցրել է ամերիկյան կողմի ջանքերի և կազմակերպած հանդիպումների մասին, միևնույն ժամանակ ընդգծելով՝ ցանկանում են տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում, և հակամարտության համապարփակ լուծումը Միացյալ Նահանգների որոշելու հարցը չէ: Նա հավելել է, որ դա այն ծանր աշխատանքն է, որ պետք է կատարեն կողմերն իրենք։ «Մենք ամենօրյա ռեժիմով ներգրավված ենք և կշարունակենք սերտորեն համագործակցել կողմերի հետ՝ երկկողմ, եռակողմ, ԵԱՀԿ-ի միջոցով, ինչպես նաև այլ գործընկերների միջոցով, որպեսզի օգնենք հասնելու այդ վերջնական վիճակին», - նշել է Փրայսը: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |