Արցախում դիզվառելիքի պակաս կա․ Գյուղաշխատանքները կանգնած են![]() 4 հունվարի 2023 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Արցախում դիզվառելիքի խնդիր կա, գյուղատնտեսական աշխատանքներն ամբողջությամբ կանգնած են: Այդ մասին «Առաջին լրատվականի» եթերում ասել է ԱՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Հրանտ Սաֆարյանը: Սաֆարյանն ասել է, որ թեև տոնական օրերով պայմանավորված Արցախում այս պահին հացի ու մսի խնդիր չկա, բայց բանջարեղենի, մրգի ու ձավարեղենի որոշակի պակաս կա: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |