Մարտի 26-ին Սիսիանի ավագանու ընտրություններ կանցկացվեն![]() 4 հունվարի 2023 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվել է Սիսիանի ավագանու համամասնական ընտրությունների անցկացման օրը։ Դրանք կանցկացվեն մարտի 26-ին։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման փաստաթղթերը՝ թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել փետրվարի 9-ից մինչեւ փետրվարի 19-ը։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը նախատեսված է մինչեւ փետրվարի 24-ը։ Նախընտրական քարոզչությունը մարտի 1-ից մինչեւ մարտի 24-ի ժամը 24.00-ն է։ Ավելի վաղ կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները։ Ըստ հիմնավորման, 2022թ. սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում կայացած համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների արդյունքում օրենքով նախատեսված նվազագույն ընտրական շեմը հաղթահարած «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամներն ու թեկնածուները հրաժարվել են մանդատներից ու արդյունքում ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել է ավագանու թվով 10 անդամ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |