ՆԳ նախարարն ու փոխնախարարը կնշանակվեն հաջորդ շաբաթ![]() 5 հունվարի 2023 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարն ու փոխնախարարները կնշանակվեն հաջորդ շաբաթ։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նավելել է, որ դե յուրե նախարարությունն արդեն ստեղծվել է, հիմա ընթանում են դե ֆակտո կազմավորման աշխատանքները։ Գործադիրի որոշմամբ ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունն անցնում են Ներքին գործերի նախարարության ենթակայությանը։ Ոստիկանապետն ու ԱԻՆ Փրկարար ծառայության պետը լինելու են ՆԳ նախարարի տեղակալները, ևս 2 տեղակալ քաղաքացիական անձինք կլինեն, որոնք զբաղվելու են ոստիկանության և ՆԳՆ ռազմավարությունների մշակմամբ։ Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ մինչ ՆԳՆ վերջնական ձևավորումը, ԱԻՆ–ը 4 ամիս կշարունակի գործել որպես առանձին նախարարություն` արտակարգ իրավիճակներից խուսափելու համար։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փաշինյանը նորաստեղծ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում տեսնում է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանին։ Այդ մասին նա ասել է նախարարությունում՝ ներկայացնելով աշխատակազմին արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին: Ներքին գործերի նախարարությունը լուծարվել էր 2002-ին, որից առանձնացվել էր ոստիկանությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |