Անպտղության հաղթահարման պետծրագիրն այսուհետ կգործի բոլորի համար![]() 5 հունվարի 2023 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Անպտղության հաղթահարման պետասկան ծրագիրն այսուհետ կգործի բոլորի համար։ Նման որոշում է կլայացվել կառավարության նիստում։ Ըստ դրա, պետությունը պետպատվերի շրջանակում հոգալու է ծրագրից օգտվելու կարիք ունեցող ամուսանական զույգերի ու կանանց արհեստական բեղմնավորման և այլ օժանդակ տեխնոլոգիաների ծախսերը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ մինչ այս որոշումը ծրագրում առաջնահերթությունը տրված էր զոհված զինծառայողների ընտանիքներին ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, ինչն ընդգրկել է շահառուների փոքր խումբ։ Նա տեղեկացրել է, որ 2020–ին Հայաստանում մեկնարկած անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում Հայաստանում 250 երեխա է ծնվել։ Անպտղության հաղթահարման պետական ծրագիրը մեկնարկել է 2019-ին, դրանից օգտվում էր 5 խումբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |