Ռիքերը հեռանում է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպի ավագ խորհրդականի պաշտոնից![]() 5 հունվարի 2023 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը հեռանում է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդականի պաշտոնից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Ավելի քան 30 տարի դեսպան Ռիքերը նվիրումով ծառայել է ԱՄՆ Պետդեպարտամենտին և ժողովրդին, այդ թվում՝ որպես պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական և Լոնդոնում մեր դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար»,-նշել է Փրայսը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով՝ Ռիքերի՝ որպես Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի աշխատանքն արագացրել է փոխգործակցությունը և օգնել խաղաղության հաստատման գործընթացը կառուցել այնպիսի անհանգիստ տարածաշրջանում, ինչպիսին է Հարավային Կովկասը: Նա ընդգծել է, որ Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խախտում Հարավային Կովկասում անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ ու խաղաղ ապագա ապահովելու` Միացյալ Նահանգների դիրքորոշումը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2022 թվականի օգոստոսի վերջին դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել էր Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական։ Ռիքերը պետք է կատարեր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթները։ Այդ պաշտոնում գտնվելու ընթացքում Ռիքերը որպես միջնորդ այցելել է տարածաշրջան՝ Երևանի ու Բաքվի միջև երկխոսություն հաստատելու համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |