H1N1-ով վարակվելու դեպքում բարդություններ կարող են առաջանալ մեծահասակների, երեխաների, քրոնիկ հիվանդների, հղիների մոտ 5 հունվարի 2023 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպի H1N1 ենթատեսակը («խոզի գրիպ»), անգամ արդեն մահվան 2 դեպք է գրանցվել՝ այս վիրուսով պայմանավորված։ «Խոզի գրիպի» ախտանշանները նման են գրիպի այլ տեսակների դրսևորումներին, սակայն, ըստ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանի, այն առավել շատ խոցում է երեխաներին, գրում է «Առավոտը»։ H1N1-ի բնորոշ ախտանշաններն են՝ ջերմություն, բայց ոչ բոլոր դեպքերում, դող, հազ, կոկորդի ցավ, հարբուխ, քթի փակվածություն, արցունքոտվող, կարմրած աչքեր, մարմնի ցավ, գլխացավ, հոգնածություն, փորլուծություն, սրտխառնոց և փսխում։ Գրիպի ախտանշանները դրսևորվում են վիրուսի հետ շփումից հետո մոտավորապես 1-3 օրվա ընթացքում։ H1N1-ով հիվանդանալու դեպքում պետք է դիմել բժշկին, եթե կա հղիություն կամ առկա են քրոնիկ հիվանդություններ՝ ասթմա, թոքերի, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, դիաբետ և այլն, եթե պացիենտը 65-ից բարձր տարիք ունի, քանի որ այդ դեպքերում գրիպի բարդացման հավանականությունը մեծ է։ Երեխաների դեպքում անհետաձգելի բժշկական օգնության է պետք դիմել, եթե առկա են հետևյալ ախտանշանները՝ դժվարաշնչություն, կապտավուն շրթունքներ, ցավ կրծքավանդակի շրջանում, ջրազրկում, մկանային ուժեղ ցավեր, ցնցումներ։ H1N1-ի բարդացումները կարող են առաջացնել քրոնիկ հիվանդությունների սրում, թոքաբորբ, նյարդաբանական ախտանշաններ՝ գիտակցության խանգարումից մինչև ցնցումներ, շնչառական խանգարումներ և այլն։ Հակավիրուսային դեղամիջոցները պետք է ընդունել միմիայն բժշկի ցուցումով՝ վիրուսների դեղակայունության զարգացումը կանխելու համար։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |