Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան ՀՀ դեմ հայցով 6 հունվարի 2023 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը երկրորդ հայցն է ներկայացրել Հայաստանի դեմ՝ դիմելով ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) համաձայն հրատապ միջոցներ ձեռնարկելու համար»։ Այդ մասին հայտնել է այդ երկրի ԱԳՆ-ն։ «Կան նոր ապացույցներ, որ ՀՀ-ն, 2021-ից սկսած, ականներ է տեղադրել Ադրբեջանի տարածքում, ծուղակ-ականներ տներում։ Դա խոչընդոտում է 30 տարի առաջ բռնի տեղահանվածների վերադարձին․․․ 2022-ի օգոստոսից Ադրբեջանում հայտնաբերվել է 2021թ․ հայկական արտադրության ավելի քան 2700 ական։ Կան ապացույցներ, որ ակնները տեղադրվել են բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Եռակողմ հայտարարությունից հետո։ Նշված ականների մի մասը տեղադրվել է քաղաքացիական տարածքներում»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է Haqqin.az-ը։ Ըստ Բաքվի՝ «ՀՀ-ն ականների և զենքի տեղափոխման համար օգտագործում է Լաչինի միջանցքը, որը նախատեսված է բացառապես հումանիտար նպատակների համար»։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |