ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան. Հորդորում ենք Ադրբեջանին և ՌԴ-ին անհապաղ վերականգնել Լաչինի հասանելիությունը![]() 7 հունվարի 2023 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը, անդրադառնալով Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը, նշել է, որ ԱՄՆ-ն հորդորում է Ադրբեջանին և ՌԴ-ին անհապաղ վերականգնել միջանցքի հասանելիությունը։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։ «ԱՄՆ-ն նախկինի պես մտահոգված է Լաչինի միջանցքի ավելի քան 3 շաբաթ շարունակվող արգելափակմամբ, որը հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծում։ Մենք շնորհակալ ենք ԿԽՄԿ-ին այդ ընթացքում կրիտիկապես կարևոր աջակցության համար, սակայն հորդորում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել միջանցքի հասանելիությունը»,-ասվում է գրառման մեջ։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |