Բալասանյանն ազատվել է ԱՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից․ Նրան կփոխարինի Արարատ Մելքումյանը 7 հունվարի 2023 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան կփոխարինի գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է համապատասխան հրամանագրերը։ Մելքումյանն իր հերթին ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից, հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Մելքումյանը որպես սպա ծառայել է Արցախի բանակում՝ հասնելով մինչև գնդապետի կոչման։ 2016 թվականին N զորամասի հրամանատարի` մարտական պատրաստության գծով տեղակալ Արարատ Մելքումյանի գլխավորած ջոկատը կասեցրել է նախահարձակ ադրբեջանական ուժերի առաջխաղացումը: Ապրիլի 4-ին վիրավորվել է։ Պարգևատրվել է Հայաստանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, գրում է Արցախպրեսը։ 44-օրյա պատերազմի ժամանակ Արարատ Մելքումյանն զբաղվել է հիմնականում Մարտունու շրջանի ինքնապաշտպանական հարցերով։ Հայ-ադրբեջանական պատերազմում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների համար 2020 թվականի նոյեմբերի 22-ին գնդապետ Մելքումյանին շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում: Վիտալի Բալասանյանն ԱՀ ԱԽ քարտուղար էր նշանակվել 44-օրյա պատերազմից հետո՝ 2020-ի դեկտեմբերի 2-ին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |