ՀՀ կայցելի Ֆրանսիայի ԱԺ նախագահը 9 հունվարի 2023 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն կայցելի Հայաստան։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Սուրբ ծննդյան տոների այս շրջանում չեմ դադարում մտածել հայերի մասին, որոնց ուղարկում եմ իմ հույսերն ու խաղաղության մաղթանքները։ Հաջորդ շաբաթ կայցելեմ Հայաստան»,- ասվում է հունվարի 7-ին հրապարակված գրառման մեջ։ ՀՀ այցելության ժամանակ Ֆրանսիայի ԱԺ նախագահին կուղեկցեն Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ Վալերի Ռաբոն, Ժան Լուի Բուրլանժեն, Անն Ժենետը, Անն-Լորանս Պետելը։ Այցի նպատական է վերահաստատել Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |