ԱԳՆ խոսնակ․ Ադրբեջանը դեռ չի արձագանքել հայկական կողմի առաջարկներին![]() 10 հունվարի 2023 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «Ինչպես նախկինում հայտարարել էինք, դեկտեմբերին Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի առաջարկները։ Այս պահի դրությամբ արձագանք չունենք»,- նշել է Հունանյանը։ Բերձորի միջանցքն ադրբեջանցիների կողմից փակելու 10-րդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դեռ մի քանի ամիս առաջ Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի հետագա աշխատանքների վերաբերյալ իր առաջարկները: Երևանը նաև առաջարկներ է ուղարկել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ։ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Բաքուն դեռևս պատրաստ չէ ամբողջական պատասխան տալ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանից փոխանցված առաջարկներին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |