Արցախի խանութները պետպահուստից շաքարավազ, ձեթ ու մակարոնեղեն են ստացել![]() 10 հունվարի 2023 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Ստեփանակերտում և Արցախի շրջաններում գործող մթերային առևտրի կետերը պետպահուստից շաքարավազ, ձեթ, հնդկացորեն, բրինձ ու մակարոնեղեն են ստանում: ԱՀ գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ մատակարարումը բոլորի համար իրականացվում է նույն սկզբունքով ու գնով, հայտնում է Factor.am-ը։ Ապրանքատեսակների առաքումն ապահովող գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը քաղաքացիներին հորդորում է իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանվել է մինչև 15%-ի չափով վերադիր: Ավելի բարձր գնով վաճառած տնտեսվարողները կզրկվեն ապրանքի մատակարարումից: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |