Փաշինյան․ Միութենական պետությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ չենք ստացել10 հունվարի 2023 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Միութենական պետությանն անդամակցելու վերաբերյալ ճնշումների մասին հարցին, ասել է, որ Հայաստանը ՌԴ-ից Միութենական պետության կազմ մտնելու պաշտոնական առաջարկ չի ստացել։ «Նման առաջարկ պաշտոնական ձևով չի եղել, չէր էլ կարող լինել։ Բայց իրականությունն այնքան պարզ չէ, որքան թվում է: Երբեմն պետք է ավելի խորը դիտարկել հարցերի ոչ միայն տեքստը, այլև ենթատեքստը։ Պետք է դիտարկենք գլոբալ պրոցեսները»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարության համար ՀՀ ինքիշխանությունը, պետականությունն ու անկախությունը բացարձակ արժեքներ են։ Այն դիտարկանը, թե ոչ պաշտոնական խողովակներով նման ճնշումներ եղե՞լ են, Փաշինյանը պատասխանել է, թե նայած ինչ հասկանալ ոչ պաշտոնական խողովակ ասելով։ «Փորձագետների կողմից շարունակաբար զարգացվող խոսույթները, ոչ պաշտոնական շփումները կարող են ոչ պաշտոնական խողովակներով այդ հարցը բարձրացնել համարվել»,-ասել է վարչապետը։ Այն ճշտող դիտարկմանը, թե արդյոք ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը դա նկատի ուներ՝ ճնշումների մասին խոսելով՝ Փաշինյանն ասել է, որ ենթադրում է, որ նաև դրանք է նկատի ունեցել։ Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ երկրի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանին ստիպում է իր ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև միանալ միութենական պետությանը։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը տեղավորվում են Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման շրջանակում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Գրիգորյանի հայտարարությունները սադրիչ է անվանել։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |