Նշանակումներ` նորաստեղծ ՆԳ նախարարությունում![]() 10 հունվարի 2023 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Նշանակումներ են կատարվել նորաստեղծ ներքին գործերի նախարարության պաշտոններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումները։ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Համբարյանն ու արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Արփինե Սարգսյանը նշանակվել են ՆԳ փոխնախարարներ։ Մեկ այլ որոշմամբ, միգրացիոն ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ: Փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակել Կամո Ցուցուլյանը։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը։ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Ավելի վաղ ՀՀ նախագահի հրմանագրով ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ դե յուրե ՆԳ նախարարությունն արդեն ստեղծվել է, հիմա ընթանում են դե ֆակտո կազմավորման աշխատանքները։ Գործադիրի որոշմամբ ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունն անցնում են Ներքին գործերի նախարարության ենթակայությանը։ Ոստիկանապետն ու ԱԻՆ Փրկարար ծառայության պետը լինելու են ՆԳ նախարարի տեղակալները, ևս 2 տեղակալ քաղաքացիական անձինք կլինեն, որոնք զբաղվելու են ոստիկանության և ՆԳՆ ռազմավարությունների մշակմամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |