Վարչապետ. ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում10 հունվարի 2023 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն ՀՀ կառավարությունը չի ցուցաբերում։ Նա այդպես է արձագանքել լրագրողի դիտարկմանը, որ կառավարության գործող ծրագրում ամրագրված է, որ ՀՀ-ն Արցախի երաշխավորն է և արդյո՞ք կառավարությունը, վարչապետն անվտանգության երաշխավորի դերում է բանակցում Ադրբեջանի նախագահի հետ։ «Բանակցությունների ընթացքում մենք ԼՂ-ի, ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում։ Դեռ 2018-ին եմ ասել, որ դա սխալ բանաձև է, քանի որ այդ ճակատագրի հարցում որոշիչ դեր պետք է ունենա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը։ Մենք բանակցում ենք այն մասին, որ պետք է միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի ունենա ԼՂ հայության և Ադրբեջանի՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև»,- ասել է նա՝ հավելելով, որ դա բանակցությունների թեմաներից մեկն է։ Այն դիտարկմանը, որ ինքն է բանակցում՝ Փաշինյանն ասել է, որ նաև ՀՀ-ի և իր ստորագրությամբ է ՌԴ խաղաղապահ զորախումբը տեղակայվել ԼՂ-ում։ Վարչապետը հավելել է, որ սիլլոգիզմ կա` ՀՀ–ն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, իսկ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, և այս բանաձևով էլ առաջնորդվել են։ «Եթե ՀՀ–ն կարողանար ինքն իր անվտանգությունն ապահովել, մեր անվտանգության հիմքում այն բանաձևը չէր լինի, որ ՌԴ–ն է Հայաստանի անվտանգության երաշխավորը»,-ասել է նա։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |