Փաշինյան․ Անկլավների հարցը քննարկվելու է դելիմիտացիայի գործընթացի շրջանակում![]() 10 հունվարի 2023 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդմանը, թե Հայաստանը 8 գյուղ պետք է հանձնի Ադրբեջանին, ասել է, որ հարկ չկա այդ հարցի շուրջ խուճապի մթնոլորտ ստեղծելու և որ ՀՀ-ն էլ Ադրբեջանի տարածքում անկլավների հարց ունի։ «Անկլավների թեմա մենք էլ ունենք` Արծվաշենը կա, չէ, ի վերջո, որը ՀՀ ինքնիշխան մաս է ու որն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է, և ոչ միայն։ Տավուշի Պառավաքար գյուղի տարածքների մեծ մասն օկուպացված է, Վազաշեն գյուղից, Բերքաբեր գյուղից, Այգեհովիտ գյուղից տարածքներ կան օկուպացված»,-ասել է նա։ Նա հավելել է, որ այդ հարցը քննարկվելու է դելիմիտացիայի գործընթացի շրջանակում։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե սահմանների դելիմիտացիայի արդյունքում Հայաստանը, իբր, Ադրբեջանին պետք է «վերադարձնի» ՀՀ 8 գյուղ։ «Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում 8 գյուղ պետք է վերադարձվի Ադրբեջանին: Այս գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, և գյուղերը պետք է վերադարձվեն»,- ասել է Բայրամովը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |