Փաշինյանը՝ Ավինյանի ունեցվածքի, Սիմոնյանի եղբոր տենդերների մասին․ Բացառված է, որ լինի կոռուպցիոն երևույթ և համակարգը չարձագանքի10 հունվարի 2023 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, խոսելով իր թիմի ունեցվածքի վերաբերյալ հրապարակումների մասին, ասել է, որ բացառված է, որ կոռուպցիոն երևույթ լինի և համակարգը չարձագանքի։ Լրագրողը նշել է, որ մամուլում իրար են հաջորդում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի արտադրական կանեփի արտադրամասի, նրա մոր կողմից հողատարածքներ ձեռք բերելու, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր շահած տենդերների մասին ասֆալտապատման ոլորտում և այլն, սակայն քննադատություն կամ պաշտոնանկություններ դրան չեն հետևում։ Արձագանքելով այդ դիտարկմանը Փաշինյանը նշել է, թե չկա հարց, որ իրավապահների ուշադրության կենտրոնում չլինի։ «Նախ, Ալեն Սիմոնյանի եղբայրն ի՞նչ կարգավիճակ ունի։ Տնօրեն է, որևէ տեղ աշխատելու իրավունք ունի չէ՞։ ՀՀ ընդդիմության անդամներից մեկի ընտանիքի անդամին պատկանող ընկերությունը ՀՀ-ում ամենաշատ տենդերներն է շահում և մենք դեմ չենք դրան: Իսկ մեկը դիտարկե՞լ է, թե 2018-ից առաջ ինչ գործունեություն ծավալել Ավինյանի ընտանիքը»,-ասել է Փաշինյանը։ Նա նաև ասել է, թե իր ընտանիքի անդամներից կան մարդիկ, որ հեղափոխությունից հետո հեռացել են ՀՀ-ից, որովհետև պատգամավոր լինեին, ասելու էին՝ բերեց դարձրեց պատգամավոր, գործարար լինեին՝ ասելու էին բիզնեսով են զբաղվում, գործազուրկ լինեին՝ ասելու էին՝ անբան են, չեն աշխատում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |