Գարեթ Բեյլը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ

Գարեթ Բեյլը չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ

PanARMENIAN.Net - Ուելսի ֆուտբոլի հավաքականի ավագ Գարեթ Բեյլը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ Ուելսի ազգային թիմը Հայաստանի ընտրանու մրցակիցներից մեկն է Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլում:

«Երկար մտածելուց հետո ես հայտարարում եմ իմ ակումբային և միջազգային կարիերայի ավարտի մասին: Աներևակայելի բախտավոր եմ, որովհետև իրականացել են իմ երազանքները և զբաղվել եմ այն սպորտով, որը սիրել եմ: Այժմ անցնում եմ իմ կյանքի նոր էջին: Նոր փոփոխությունների և արկածների հնարավորությունների ժամանակն է», - գրել է 33-ամյա հարձակվողը, գրում է «Ա1+»-ը։

Գարեթ Բեյլի կարիերայի վերջին ակումբը եղել է ամերիկյան «Լոս Անջելեսը»։ Նախկինում նա հանդես է եկել անգլիական «Սաութհեմփթոնում», «Տոտենհեմում», Մադրիդի «Ռեալում»: Իսպանական ակումբի կազմում ուելսցի ֆուտբոլիստը հինգ անգամ դարձել է ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Գարեթ Բեյլն Ուելսի հավաքականում անցկացրել է 109 հանդիպում և խփել 41 գոլ, որի կազմում դարձել է Եվրո-2016-ի բրոնզե մեդալակիր։

Photo. Reuters
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---