ԵԱՀԿ գործող նախագահը Երևան ու Բաքու կայցելի․ Կոչ է արել «բոլոր կողմերին» թուլացնել լարվածությունը![]() 11 հունվարի 2023 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ նշելով, որ ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին և կոչ արել «բոլոր կողմերին» թուլացնել լարվածությունը։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել անձամբ մասնակցելու լարվածության նվազմանն ուղղված ջանքերին և հայտնել է, որ կայցելի Հայաստան և Ադրբեջան, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։ Օսմանին մտահոգություւն է հայտնել այն առնչությամբ, թե ինչպես է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակն ազդում քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա և կոչ է արել կառուցողական և արդյունավետ երկխոսություն սկսել։ ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը, որպես ԵԱՀԿ գործիքակազմի մի մաս, որոնք առանցքային տարրեր են «հողի վրա» առկա խնդիրները լուծելու համար։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |