ՀՀ-ն՝ 2023-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների Forbes-ի ցուցակում

ՀՀ-ն՝ 2023-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների Forbes-ի ցուցակում

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է 2023-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների՝ Forbes-ի կազմած ցուցակում։

«Հայաստանը հարուստ պատմություն և մշակույթ ունեցող գեղեցիկ երկիր է։ Այստեղ ցնցող տեսարաններ են՝ լեռներ, Սևանա լիճը, բազում հնամենի ճարտարապետական հուշարձաններ, ինչպիսիք են Գառնին ու Հաղպատի վանքը։ Դրանցից մի քանիսն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում»,- գրում է հոդվածի հեղինակ Քերոլայն Լուպինին։

Դրանում ասվում է, որ բնության և քայլարշավների սիրահաները կարող են անցնել 861 կմ երկարությամբ Անդրկովկասյան արահետով, որն անցնում է Հայաստանի տարածքով։

Նշվում է նաև, որ Հայաստանը հայտնի է իր համեղ խոհանոցով՝ բազմազան թարմ կանաչիներով և համեմունքներով։

«Եթե համեղ կերակուրների սիրահար եք, անպայման փորձեք ավանդական հայկական ուտեստներ՝ խաշ, տոլմա, մանթի, տնական թթու»,-ասվում է հոդվածում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---