Վլադիմիր Հակոբյանն առաջին հաղթանակն է տարել Նալչիկում ընթացող Գրան-պրիում

PanARMENIAN.Net - Գրան-պրիի 5-րդ փուլում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն իր առաջին հաղթանակը տարավ մրցաշարում: Հակոբյանը սպիտակներով խաղում համառ պայքարում կարողացավ հաղթել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Գատա Կամսկուն: Այդ պարտիան ամենաերկարն էր բոլոր խաղացածներից: Ամփոփոիչ արդյունքը գրանցվեց 98-րդ փուլում: Այդպիսով, Հակոբյանը վերջին տեղը զիջեց ռուսաստանցի Վասիլի Իվանչուկին, որը սպիտակներով տանուլ տվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմժանովին:



Լեւոն Արոնյանն իր հերթին երկրորդ ոչ ոքին գրանցեց: Այս անգամ Արոնյանը խաղաղ դաշն կնքեց Եվգենի Ալեքսեեւի հետ եւ, հավաքելով 3 միավոր, զբաղեցնում է 2-5 տեղերը ուկրաինացի Սերգեյ Կարյակինի, հունգարացի Պետեր Լեկոյի եւ Եվգենի Ալեքսեեւի հետ միասին:



6-րդ փուլում ապրիլի 21-ին Արոնյանը կխաղա Վասիլի Իվանչուկի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը ուժերը կչափի Սերգեյ Կարյակինի հետ:



5-րդ փուլի պարտիաները`



Ալեքսեեւ-Արոնյան-1,5:1,5

Հակոբյան-Կամսկի-1:0

Կարյակին-Մամեդյարով-1,5:1,5

Գրիշչուկ-Լեկո-1,5:1,5

Իվանչուկ-Կասիմժանով-0:1

Բակրո-Էլյանով-1,5:1,5

Սվիդլեր-Գելֆանդ-1,5:1,5:



Մրցաշարային դասավորությունը 4-րդ փուլից հետո` Գրիշչուկ-3,5, Արոնյան, Կարյակին, Լեկո, Ալեքսեեւ-3; Սվիդլեր, Կամսկի, Բակրո, Կասիմժանով-2,5; Հակոբյան, Գելֆանդ, Էլյանով, Մամեդյարով-2; Իվանչուկ-1,5:



6-րդ փուլի պարտիաները`



Արոնյան-Իվանչուկ

Հակոբյան-Կարյակին

Կամսկի-Գելֆանդ

Էլյանով-Սվիդլեր

Կասիմժանով-Բակրո

Լեկո-Ալեքսեեւ

Մամեդյարով-Գրիշչուկ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---