Փոխնախարար․ Բանակցում ենք, որ Ադրբեջանը թույլ տա 3 անհետ կորածների մարմինները գտնենք11 հունվարի 2023 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի գտնվելու վայրն անհայտ 3 զինծառայող և 224 զոհված զինծառայող, որոնց աճյունները ամփոփված են: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ հավելելով, որ բանակցում են, որ Ադրբեջանը թույլ տա 3 անհետ կորածների մարմինները գտնեն։ «Անհետ կորածների գտնվելու հստակ վայրը պարզելու և նրանց մարմինները դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ»,- նշել է փոխնախարարը, գրում է «Փաստինֆոն»։ Նա հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է, ընդհուպ միչև ադրբեջանական կողմի հետ բանակցությունների միջոցով, զոհված զինծառայողների դիերը դուրս բերելու ուղղությամբ: «Աշխատանքներ են տարվում, որ կոմպրոմիսի եղանակով հնարավորություն ստեղծվի արագ այդ մարմինները դուրս բերենք տարածքից»,- ասաց Սարգսյանը: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |