ՖԻԴԵ-ի 2023թ. վարկանիշային առաջին աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ![]() 11 հունվարի 2023 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2023թ. վարկանիշային առաջին աղյուսակը` Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ: Տղամարդկանց ցանկը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: 100 լավագույնների շարքում են Գաբրիել Սարգսյանը (41–րդ) և Հայկ Մարտիրոսյանը (57–րդ): ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 17-րդն է, հայտնում է Հանրային ռադիոն։ Կանանց աղյուսակի առաջատարը չինուհի Հոու Յիֆանն է։ Հայաստանցի շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը զբաղեցնում են հաջորդաբար 35-րդ, 69-րդ, 70-րդ և 85-րդ հորիզոնականները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |