Վարչապետի հորդորը ԼՂ-ին՝ խուսափել քաղհայտարարություններից, «որոնք կարող են ավելի փակուղային դարձնել վիճակը»12 հունվարի 2023 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանըկառավարության նիստում, նշելով, որ վիճակն Արցախում ավելի է սրվել, հորդորել է ԼՂ իշխանություններին խուսափել քաղաքական հայտարարություններից, քանի որ դրանք կարող են ավելի փակուղային դարձնել վիճակը։ Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը սադրանք է, որի վերջնանպատակը նոր ռազմական էսկալացիան է, և պետք է խուսափել քայլերից, որոնք ցանկալի են նման սցենար մշակողների համար։ «ԼՂ ժողովրդի և իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ։ Դա նշանակում է, որ վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների ու պատճառների հետ պետք է առերեսվել, իրադարձությունների մեր գնահատակաները պետք է լինեն փաստահեն։ Վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս»,-ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ ԼՂ իշխանության ու Ադրբեջանի միջև պետք է երկխոսություն սկսվի, որպեսզի ԼՂ–ն թույլ չտա իրեն մեղադրել կառուցողական խոսակցությունը խափանելու կամ այն անհնար դարձնելու մեջ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունվարի 11-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում, որին մասնակցել են ԱՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները, ընդունվել է ԱՀ ԱԽ հայտարարություն, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում համազգային պայքարի գաղափարներին։ Արցախից նաև ՀՀ իշխանություններին հորդորել են առաջնորդվել բացառապես ԱՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամ։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունվարի 10-ի ասուլիսներին, գրել է, որ նրանց ելույթները հաստատեցին՝ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է։ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեկվա ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է»,-գրել է նա։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |