ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս զգուշանալ ոչ թե սղաճից, այլ գնանկումից

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանը հայտարարել է, որ մոտ ապագայում համաշխարհային տնտեսության համար սղաճից ավելի վտանգավոր կլինի գնանկումը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:



«Կարճաժամկետ առումով սղաճի առաջացման ռիկսը զրոյի է հավասար, այժմ մենք ավելի շատ պետք է մտահոգվենք գնանկումի խնդրով»,-ասել է Սթրոս-Կանը:



Նախկինում, 2009 թվականի ապրիլի 11-ին Գերմանիայի ֆինանսների նախարար Պեեր Շտայնբրյուկը հակառակ դիրքորոշումն էր հայտնել` հայտարարելով, թե ճգնաժամի դեմ պայքարի այժմյան միջոցները կարող են սղաճի պատճառ դառնալ համաշխարհային մասշտաբով:



Ըստ Շտայնբրյուկի, ներկայումս ճգնաժամի դեմ պայքարելու միակ միջոցը բոլոր երկրների տնտեսության մեջ դրամական միջոցների զանգվածային ներարկումն է: Սակայն արդեն միջնաժամկետ հեռանկարում համաշխարհային տնտեսության մեջ նման մեծ միջոցների ներարկումը սպառնում է զգալի սղաճն գործընթացներով եւ «հաջորդ ճգնաժամը մեծապես արդեն այսօր է ծրագրավորվում»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---