Ֆրանսիայի ԱԺ նախագահ․ Չենք ճանաչում Արցախի անկախությունը, սա համապատասխան է միջազգային իրավունքին![]() 13 հունվարի 2023 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն ՀՀ ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ժամանակը չէ՞, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, ասել է, որ Ֆրանսիան չի ճանաչում այն, ինչը համապատասխան է միջազգային իրավունքին։ «Դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը։ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, և սա համապատասխան է այն միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ Յաել Բրաուն-Պիվեն հիշեցրել է, սակայն, որ և՛ Սենատը, և՛ խորհրդարանի ստորին պալատը ընդունել են Ադրբեջանի ագրեսիան և Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձևեր։ Նա հայտարարել է նաև, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին` ամրապնդելու նրա տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ «Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև կան բաներ, որոնք խոցելի են դարձնում Հայաստանը, և մենք պետք է կանգնած լինենք եղբայրական ժողովրդի կողքին»,– ասել է նա։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել է ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |