Մեծ Բրիտանիան թարմացրել է ՀՀ և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի ուղեցույցը13 հունվարի 2023 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հարցերի նախարարությունը և Արտահանումերի վերահսկման միացյալ վարչությունը թարմացրել են Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոյի վերաբերյալ իրենց ուղեցույցը, հայտնում է Արմենպրեսը։ Փոփոխությամբ հստակեցվում է հետևյալը. «Ռազմական սարքավորումների ցանկում ներառված ապրանքների մատակարարումն այլ վերջնական օգտագործողներին, ինչպիսին են մարդասիրական, խաղաղապահ, հետազոտական կամ լրատվական կազմակերպությունները, չեն համարվի էմբարգոյի ենթակա, եթե չկա որևէ պետության զինված ուժերի, ոստիկանության կամ անվտանգության ուժերի նկատմամբ դիվերսիայի հստակ վտանգ»։ 1992 թվականի փետրվարին ԵԱՀԿ-ն բոլոր մասնակից երկրներից պահանջել էր էմբարգո սահմանել «Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություն իրականացնող ուժերին զենքի և զինամթերքի բոլոր մատակարարումների վրա»։ Այս էմբարգոն դեռ գործում է։ 2014 թվականի հուլիսի 2-ին Միացյալ Թագավորությունը հստակեցրել էր, որ զենքի էմբարգոն տարածվում է Միացյալ Թագավորության ռազմական ցուցակի (որը հանդիսանում է Միացյալ Թագավորության արտահանման ռազմավարական հսկողության ցուցակների մի մասը) բոլոր ապրանքների և տարրերի արտահանման, մատակարարման կամ առաքման վրա, որոնք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի շրջանում կամ Ադրբեջանի և Հայաստանի ցամաքային սահմանին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |