Հաագայի դատարանում Լաչինի միջանցքի հարցով լսումներ կանցկացվեն՝ ՀՀ և Ադրբեջանի փոխադարձ հայցերով![]() 14 հունվարի 2023 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի Լաչինի միջանցքի հարցով։ Հայաստանի հայցի ապահովման միջոցների վերաբերյալ լսումները կկայանան հունվարի 30-ին, իսկ Ադրբեջանի հայցի լսումները` հունվարի 31-ին, գրում է Sputnik Արմենիան։ Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել` պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես, Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։ Բաքուն Երևանից պահանջում է դադարեցնել ԼՂ–ում տարածքների ականապատման գործունեությունը և տեղեկություն տրամադրել ականների և այլ պայթուցիկ սարքերի տեղի, քանակի, տեսակի և բնութագրերի վերաբերյալ։ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի համաձայն` Հայաստանը ՄԱԿ–ի միջազգային դատարանում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին դատավարություն է նախաձեռնել Ադրբեջանի դեմ։ Դատական հայցում Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են ներկայացված տասնամյակներ շարունակվող և 2020 թվականի սեպտեմբերի հակամարտության ընթացքում առաջին պլան եկած ռասայական խտրականության վերաբերյալ։ Եվրոպական խորհրդարանում ԼՂ–ի մարդասիրական իրավիճակի հարցով բանավեճ կլինի Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը պատասխան հայց է ներկայացրել, որում պնդում է, որ Հայաստանը ադրբեջանցիների նկատմամբ մի շարք խտրական գործողություններ է կատարել և շարունակում կատարել նրանց ազգային և էթնիկ պատկանելիության հիման վրա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |