Երեւանում բացվել է Ադանայի հայերի ջարդի հարյուրամյակին նվիրված գիտաժողովը20 ապրիլի 2009 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Երեւանում բացվել է միջազգային գիտաժողով, նվիրված Ադանայի հայկական ջարդերի հարյուրամյակին: Գիտաժողովը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կողմից: Ադանայի ջարդը նախորդում է Հայոց ցեղասպանության մեծ ողբերգությանը, հայտարարել է ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա խոսքերով, այս գիտաժողովը կարելի է հիշատակի եւ հարգանքի տուրք համարել Ադանայի ջարդի զոհերին: Բացման արարողությանը մասնակցել է Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչը, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, պատմաբաններ Հայաստանից ու սփյուռքից: «Ադանայի ջարդը դարձավ 1915-23թթ. Հայոց ցեղասպանության նախաբանը: Ցավոք, միջազգային հանրությունը իրազեկված չէ Ադանայի ողբերգական իրադարձությունների մասին, սակայն այն պետք է խստորեն դատապարտի մարդկության դեմ նման ոճրագործությունները, որպեսզի դրանք այլեւս չկրկնվեն»,-ասել է Հրանուշ Հակոբյանը: Իր հերթին Սպարտակ Սեյրանյանը նշել է, որ ցեղասպանագիտությունը Հայաստանում բախվում է բազմաթիվ մարտահրավերների, սակայն նման գիտաժողովները լուրջ դերակատարություն ունեն հանրապետությունում այս գիտության զարգացման գործում: 1909թ. ապրիլի 1-ին Կիլիկիայի Ադանա քաղաքում սկսվեց հայերի կոտորածը: Չորս օրում շուրջ 30 հազար հայ սպանվեց: Ապրիլի 12-ին կանոնավոր զորքերը մտան քաղաք եւ ջարդը վերսկսվեց: Եվ սա ընդամենը մեկ տարի անց այն բանից, երբ հայերը սատարեցին երիտթուրքերին հեղափոխության ժամանակ` հույս ունենալով, որ նոր ղեկավարությունը ինչ-որ կերպ կբարելավի հայերի վիճակը Արեւմտյան Հայաստանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |