ՊԵԿ․ Սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումն ու ներմուծումը 6 ամսով արգելվել է14 հունվարի 2023 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնվել և ՀՀ կառավարության կողմից 2022-ի դեկտեմբերի 1-ի N 1825-Ն որոշմամբ սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանից և ներմուծումն արգելվում է վեց ամիս ժամկետով, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Դրա դրույթներին համապատասխան՝ որոշակի արտադրատեսակների ներմուծումը և արտահանումը ՀՀ կթույլատրվի դրանց մեջ սնդիկի թույլատրելի պարունակության կամ սնդիկի բացակայության վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումը մաքսային մարմիններին ներկայացնելու պայմանով։ Հետևաբար, կոմիտեն ԱՏԳ իրականացնողներին (ներմուծող, արտահանող) հորդորում է հաշվի առնել վերը նշված որոշմամբ սահմանված դրույթները՝ նախապես ապահովելով այդպիսի արտադրատեսակների մեջ սնդիկի թույլատրելի պարունակության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթային հիմնավորումների առկայությունը` մաքսային մարմիններին դրանք ներկայացնելու և մաքսային վարչարարության ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |