Հայաստան. Ապրիլին ՀԴՄ կտրոններով1294 շահող ստացել է պարգեւավճար եւ բոնուս20 ապրիլի 2009 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններով անցկացված երրորդ` ապրիլի 3-ի վիճակահանության արդյունքում 1294 շահողի արդեն իսկ տրամադրվել է պարգեւավճարը եւ բոնուսը` շուրջ 10 մլն 600 հազար դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամլո ծառայությունը:Հաղորդման համաձայն, շահումը ստանալու նպատակով քաղաքացիները դիմել են առեւտրային 18 բանկեր: Ապրիլի 18-ի դրությամբ 5 հազար դրամ է շահել 1085, 20 հազար դրամ` 181 քաղաքացի եւ 6 թվի համընկնմամբ 50 հազար դրամ է շահել 28 քաղաքացի: Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել հանրապետությունում ապրիլի 1-ից ՀԴՄ կտրոններով լրացուցիչ դրամական գումարների տրամադրման բոնուսային համակարգի նոր մեխանիզմի կիրառման շուրջ: Երեք ամսվա ընթացքում ավելի քան 100 000 դրամ ընդհանուր գումարի չափով 50 կտրոն հավաքած եւ ներկայացրած քաղաքացին կստանա 2500 դրամի չափով բոնուսի իրավունք, իսկ 6 մլն դրամ ընդհանուր գումարի չափով 1000 կտրոն ներկայացնելու դեպքում` 200 000 դրամ: ՀԴՄ կտրոններով խաղարկությունը Հայաստանում անցկացվում է 2009 թվականի հունվարի 1-ից` ստվերային շրջանառության կրճատման եւ սուբյեկտներին միասնական հարկային դաշտ ներգրավելու նպատակով: Ներկայումս Հայաստանի առեւտրի կետերում հաստատվել է շուրջ 45 հազար ՀԴՄ; ՀԴՄ կտրոններով խաղարկության մրցանակային ֆոնդը կազմում է 115 մլն դրամ, որոնք կարող է ստանալ 10 հազար հաղթող: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը |